Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
22.01.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Քննարկվել են Տավուշի մարզում ձմեռային զորակոչի հետ կապված ընթացիկ հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել զորակոչային բժշկական հանձնաժողովը բժիշկ-մասնագետներով համալրելու խնդրին: Նիստի ընթացքում մեկ առ մեկ ուսումնասիրվել և քննարկվել են նաև տարկետման ներկայացված գործերը: