Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունում
17.01.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությունը վարեց մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: Քննարկվեցին աշխատանքային կարգապահական ներքին կանոններին առնչվող հարցեր: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև այլ հարցերի, որոնք կապված էին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նոր ներդրված համակարգի, ինչպես նաև աշխատանքային այլ գործընթացների կազմակերպման հետ: