Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՀԻՎԱՆԴԻ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ
17.01.2019
Սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչ, 1988 թվականի ծնված, 3-րդ կարգի հաշմանդամ Արման Խալաթի Միքայելյանը հունվարի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում, վիրավորվել է ականի պայթյունից: Արման Միքայելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Հիվանդի մոտ կատարվել են աջ ոտնաթաթի ամպուտացիա՝ կրունկոսկրի պահպանմամբ, իրանի և ստորին վերջույթների բազմաթիվ վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, հակաշոկային միջոցառումներ: Ներկայումս հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, առկա է դրական դինամիկա, և անհրաժեշտ բուժումը շարունակվում է: