Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2019թ. հունվարի 8-ի դրությամբ/
14.01.2019
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2019թ. հունվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառված են 5142 աշխատանք փնտրող անձինք /Իջևանում 1713,Դիլիջանում 1860, Բերդում 553, Նոյեմբերյանում 1016/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 717-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 67-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության, մարզում հաշվառված է 4211 գործազուրկ, որից 2626-ը կանայք են: