Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում այսօր տրվեց ձմեռային զորակոչի մեկնարկը

11.01.2019

  Տավուշի մարզում այսօր` հունվարի 11-ին, տրվեց ձմեռային զորակոչի մեկնարկը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը, որը տեղի ունեցավ զինկոմիսարիատի բակում, ներկա էին մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները, ընկերներ ու հարազատներ, համայնքների ղեկավարներ: Մինչ հանդիսավոր արարողությունն սկսելը Կարեն Խուդավերդյանն ու Գագիկ Մատինյանը մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Կամո Հարությունյանի հետ քննարկեցին զորակոչի նախապատրաստական փուլի ու հետագա ընթացքի, ինչպես նաև ձմեռային զորակոչի առաջին օրվա հետ կապված մանրամասներ: Իսկ նորակոչիկներն անցան վերջին բուժզննումները: Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որն սկսվեց զինկոմ Կամո Հարությունյանի բարեմաղթանքի խոսքերով: Իր ելույթում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու համար ՀՀ ԶՈՒ ծառայության մեկնող երիտասարդներին արժանապատիվ ծառայություն, առողջություն, խաղաղություն ու հերոսական ոգի մաղթեց Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Օրհնանքի ու քաջալերանքի խոսքեր ասաց նաև Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը: Իսկ ժամկետային ծառայության մեկնող երիտասարդները նվերների փաթեթներ ստացան Իջևանի քաղաքապետարանի կողմից:
 Հանդիսության ավարտից հետո զինակոչիկներին տեղափոխող մեքենաները Իջևանից ուղևորվեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան, որտեղ յուրաքանչյուր նորակոչիկ կստանա զինվորական համազգեստ և վիճակահանությամբ կընտրի իր ծառայության վայրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27