Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ՏԱՊ-ին առնչվող հարցեր

09.01.2019

  

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին  մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, ոլորտային աշխատանքային խմբերի ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց 2019 թվականի Տարեկան աշխատանքային պլանի /ՏԱՊ/ կազմման և սահմանված ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարի հաստատմանը ներկայացնելու հարցը: Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց Տարեկան աշխատանքային պլանի կազմման մանրամասներն ու ձևաչափերը, պարզաբանումներ տվեց հետաքրքրող  հարցերի վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57