Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին ՏԱՊ-ին առնչվող հարցեր
09.01.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, ոլորտային աշխատանքային խմբերի ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց 2019 թվականի Տարեկան աշխատանքային պլանի /ՏԱՊ/ կազմման և սահմանված ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հաստատմանը ներկայացնելու հարցը: Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց Տարեկան աշխատանքային պլանի կազմման մանրամասներն ու ձևաչափերը, պարզաբանումներ տվեց հետաքրքրող հարցերի վերաբերյալ: