Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

28.12.2018

Սիրելի տավուշցիներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2018 թվականը, որ մեր երկրի ու ժողովրդի համար բեկումնային ժամանակաշրջան էր, պատմություն է դառնում: Սկսած 2018 թվականի մարտ ամսից մեր երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, նոր կառավարություն ձևավորվեց, ապա կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սահմանադրորեն անհրաժեշտ բոլոր գործընթացներն ավարտելուց հետո, նոր տարուց պիտի ամբողջությամբ լծվենք նախորդ ժամանակահատվածում արդեն արձանագրված հիմնախնդիրների լուծման աշխատանքներին: 2019 թվականը պիտի լինի աշխատանքի, տարածքային կառավարում, համայնքներ, տնտեսվարող սուբյեկտներ հարաբերությունների նոր՝ առավել ակտիվ մակարդակի բարձրացման տարի, որից պիտի շահի միայն ու միայն մեր մարզի բնակչությունը: Մարզի տնտեսությունն աշխուժացնելու նպատակով 2018-ին արդեն ձեռնարկել ենք որոշակի միջոցառումներ: Դրանցից շատ կարևորում եմ դեռևս սեպտեմբեր ամսին անցկացված <<Իմ քայլը հանուն Տավուշի>> գործարար համաժողովը, որից հետո շարունակվում են բանակցությունները տնտեսվարողների հետ՝ Տավուշի մարզում ներդրումներ կատարելու ուղղությամբ, և 2019-ին ակնկալվում են համաժողովի գործուն արդյունքները:
Ամանորի շեմին Ձեզ չծանրաբեռնելով, միայն ասեմ, որ խնդիրներն, իհարկե շատ են, սակայն դրանք լուծելու պատրաստակամությունը նույնպես մեծ է: Ես վստահ եմ, որ մենք Ձեզ հետ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնել ցանկալի հաջողությունների:
Քանի որ հատկապես տավուշցու համար ամենաառաջնայինը խաղաղությունն է, ես ուզում եմ առանձնակի շնորհավորել մեր սահմանների խաղաղությունն ու անվտանգությունն ամուր պահող զինվորների ու նրանց ընտանիքների Ամանորը: Եվ թող 2019 թվականը լինի խաղաղության, ստեղծագործ աշխատանքի ու տնտեսական առաջընթացի, նպատակների իրականացման տարի, թող այն երջանկություն ու բարիք բերի բոլորիս ընտանիքներին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05