Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Մշակութային ստուգատես>>

27.12.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է <<Մշակութային ստուգատես>> ամանորյա միջոցառումը՝ կազմակերպված մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն էր խրախուսել մարզում գործող համայնքային ենթակայության արվեստի կրթօջախների սաներին, ովքեր տարվա ընթացքում ձեռքբերումներ են ունեցել, տարբեր մշակութային փառատոններից, ստուգատեսներից տուն են վերադարձել մրցանակներով կամ պատվոգրերով ու շնորհակալագրերով: Միջոցառմանը ներկա է եղել Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, մասնակիցներին ողջունել է մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը:
Ավարտին, մասնակից երեխաները, որոնք հանդիսատեսին մեծ բավականություն են պարգևել իրենց ելույթներով, վիճակահանությամբ ամանորյա նվերներ են ստացել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-03-18 17:39:13