Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խրարուսվել են երիտասարդները

26.12.2018

Տավուշի տարեվերջյան մարզխորհրդի նիստի ավարտին, ինչպես նշել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը, պարգևատրվել են ձեռքբերումներ ունեցած մարզի մի շարք երիտասարդներ ու նաև նրանք, ովքեր նպաստել են այդ երիտասարդների առաջխաղացմանը:
Եվ այսպես ՀՀ Տավուշի մարզպետի շնորհակալագրով պարգևատրվել է <<Նիկարմ>> ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանը՝ մանկապատանեկան սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և նվիրումի համար:
Աղջիկների ֆուտբոլի թիմ ստեղծելու համար պարգևատրվել է Բերդավանի ֆուտբոլի թիմի մարզիչ Հայկ Ապրիկյանը:
Սպորտի բնագավառում գրանցած հաջողությունների համար պատվոգրով և նվերով պարգևատրվել է Իջևանի մարզադպրոցի սան, պատանիների սամբոյի աշխարհի փոխչեմպիոն Նարեկ Ամիրյանը:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում լավագույն արդյունք ցուցաբերելու համար պարգևատրվել է Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Վիկտորյա Ղազարյանը:
2017-2018 ուս. տարում գրանցած լավագույն արդյունքների համար պարգևատրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56