Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավանդական նվիրատվություն

21.12.2018

Իջևանում գործող <<Նռենի>> կարի արտադրամասը, որ պատկանում է <<Վրեժ Սարհատյան>> ԱՁ-ին, արդեն տարիների ավանույթ ունի ձևավորած: Յուրաքանչյուր տոնի կամ մի որևէ այլ առիթով բարեգործական ծրագրեր է իրականացնում՝ ուշադրություն դարձնելով հատկապես սահմանամերձ համայնքներին, այդ համայնքների կրթական հաստատություններին, սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս անգամ <<Նռենին>> հյուր էր գնացել Ազատամուտ համայնքի դպրոցին: Դպրոցական հագուստ, սպորտային վերնաշապիկներ, խոհանոցին անհրաժեշտ պարագաներ, արտահագուստ մաքրուհու համար, ամանորյա խորհրդանշական նվերներ. այսպիսին էր արտադրամասի նվերների ցանկը: Այսօր <<Նռենին>> Ազատամուտի դպրոցի մի խումբ երեխաների օրը վերածեց տոնի և խոստացավ, որը ավանդույթը միշտ է շարունակվելու:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09