Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավանդական նվիրատվություն
21.12.2018
Իջևանում գործող <<Նռենի>> կարի արտադրամասը, որ պատկանում է <<Վրեժ Սարհատյան>> ԱՁ-ին, արդեն տարիների ավանույթ ունի ձևավորած: Յուրաքանչյուր տոնի կամ մի որևէ այլ առիթով բարեգործական ծրագրեր է իրականացնում՝ ուշադրություն դարձնելով հատկապես սահմանամերձ համայնքներին, այդ համայնքների կրթական հաստատություններին, սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս անգամ <<Նռենին>> հյուր էր գնացել Ազատամուտ համայնքի դպրոցին: Դպրոցական հագուստ, սպորտային վերնաշապիկներ, խոհանոցին անհրաժեշտ պարագաներ, արտահագուստ մաքրուհու համար, ամանորյա խորհրդանշական նվերներ. այսպիսին էր արտադրամասի նվերների ցանկը: Այսօր <<Նռենին>> Ազատամուտի դպրոցի մի խումբ երեխաների օրը վերածեց տոնի և խոստացավ, որը ավանդույթը միշտ է շարունակվելու: