Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ՀՀ կառավարության կողմից տրամարվում է մասնակի փոխհատուցում
21.12.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/18522_s.jpg)
ՀՀ կառավարության որոշմամբ, 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվել է 492,961.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածով)։ Տավուշի մարզից ցանկում ընդգրկված են Դեբեդավան, Բագրատաշեն, Դեղձավան, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Մովսես բնակավայրերն ու Վազաշեն համայնքը: Սրանք այն համայնքներն են, որոնց գյուղացիական տնտեսությունները 2018 թվականի ընթացքում խիստ տուժել էին կարկտահարությունից: Տավուշի մարզին հատկացված ընդհանուր գումարը կազմում է 23,079,668 դրամ: Մասնակի փոխհատուցումը բնակիչներին կտրամադրվի <<Հայփոստ>> ՓԲԸ-ի բաժանմունքների միջոցով: