Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն նորընտիր համայնքապետերի հետ
20.12.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը և Կարեն Խուդավերդյանը: Մասնակցել են մարզում վերջին շրջանում ընտրված, իրենց պաշտոնը նոր ստանձնած Բերքաբերի, Սարիգյուղի և Լուսահովիտի համայնքապետեր Արգամ Արզումանյանը, Սեյրան Սարիբեկյանը և Գրիգոր Սարհատյանն ու Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ղեկավարներին մտահոգող մի շարք հարցեր՝ կապված նախորդ տարվա բյուջեի կատարողականների, սեփական եկամուտների կատարման ընթացքի, հաջորդ տարվա բյուջեի հաստատման և համայնքի ղեկավարի լիզորությունների սահմաններում մի շարք աշխատանքների հետ : Համայնքների ղեկավարներին մեթոդական ցուցումներ է տվել և խորհրդատվությամբ հանդես է եկել մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Հայկ Փաշինյանը: