Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր շխատանքային այցով Նոյեմբերյանի տարածաշրջանում էր
19.12.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Նոյեմբերյանի տարածաշրջանում: Ըստ նախապես գրանցված դիմումների, ընդունելությանը հերթագրվել է 5 քաղաքացի` Նոյեմբերյան քաղաքից և Բերդավան, Բագրատաշեն, Բարեկամավան բնակավայրերից: Նրանցից 3 հոգին դիմել են ֆինանսական աջակցության նպատակով, որոնց մարզպետը պատասխանել է, որ կբավարարվեն նրանց դիմումները: 2 քաղաքացի դիմել են այլ բնույթի անձնական հարցերով, որոնք ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ քննարկել և սահմանված ժամկետում պատասխանել:
Այնուհետև մարզպետ Վահե Ղալումյանը շրջայց է կատարել Նոյեմբերյան քաղաքում: Մասնավորապես ծանոթացել է Նոյեմբերյանի քաղաքային շուկայի կառուցման ընթացքին, որն իրականացվում է պետության կողմից հայտարարված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ինչպես տեղեկացրել են համայնքապետարանից, ծրագիրն ավարտին է հասցվելու 3 տարվա ընթացքում: Հիմա ընթացքի մեջ են առաջին փուլի աշխատանքները, որոնց կատարման արդյունքում կառուցվելու են բացօթյա տաղավարները, ենթակառուցվածքներն ու ցանկապատը: Այսքանի համար նախագծային արժեքը կազմել է 38 մլն դրամ, շինարարական կազմակերպությունը մրցույթը շահել է 26 մլն 800 000 դրամով, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ 40 տոկոսը՝ 10 մլն 700 000 դրամը, համայնքը:
Շուկայի 2-րդ փուլի ծրագիրը կիրականացվի հաջորդ տարի, որի շրջանակում կկառուցվի փակ հատվածը: Շինարարությունը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին, կավարտվի տարեվերջին: