Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպումներ Իջևանի տարածաշրջանում
19.12.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է մարզի Սարիգյուղ համայնք, որտեղ նորընտիր համայնքապետ Սեյրան Սարիբեկյանն արդեն ստանձնել էր համայնքի ղեկավարի լիազորությունները: Մարզպետի հետ համատեղ քննարկվել են առաջիկա անելիքները, համայնքի առաջնահերթ խնդիրները:
Մարզպետ Վահե Ղալումյանը եղել է նաև Իջևանի թիվ 8 մանկապարտեզում, մոտիկից ծանոթացել մանկապարտեզի նոր կառուցվող շենքի շինարարության ընթացքին: Մարզպետը նաև շրջել է գործող մանկապարտեզում, զրուցել դաստիարակների, երեխաների հետ, հետաքրքրվել նրանց սննդակարգով: Եղել է նույն շենքում գործող Հայաստանի ազգային արխիվի Տավուշի մասնաճյուղում: Հին շենքն է ուսումնասիրվել, որպեսզի ճշտվի պիտանի է այն թե ոչ, եթե պիտի պահպանվի, ապա ինչ նպատակի կարող է ծառայել: