Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն <<ՀիմնաՏավուշի>> կողմից կառուցված մինի ֆերմաների մասին

19.12.2018

  <<ՀիմնաՏավուշ>> հիմնադրամի զարգացման ծրագրերի միջոցներով Տավուշի մարզի Գանձաքար, Գոշ, Բարեկամավան, Կողբ, Արծվաբերդ, Նավուր, Կիրանց համայնքներում 2013-2016 թվականների ընթացքում կառուցվել են անասնապահական մինի ֆերմաներ: Ֆերմաները շահագործելու համար ստեղծվել են 6-10 հոգուց բաղկացած կոոպերատիվներ: Յուրաքանչյուր ֆերմային հիմնականում տրվել են 13 գլուխ հորթ և երինջ, Կողբում՝ 19 գլուխ:
Ի տարբերություն մյուս համայնքների, Կիրանցում նշված ֆերման ծառայում է որպես խոտի պահեստ, իսկ անասունները պահվում են այլ ֆերմաներում: Նավուրում անասունները տվյալ ֆերմայում լինում են միայն գարնանը և աշնանը:
Բոլոր ֆերմաներին <<ՀիմնաՏավուշի>> կողմից տրվել են նյութեր խոտի ծածկեր պատրաստելու համար, սակայն առ այսօր Կողբում, Արծվաբերդում, Կիրանցում դրանք չեն կառուցվել, իսկ Գոշում միայն հենասյուներն են տեղադրվել:
Բոլոր անասնապահական համալիրներին տրամադրվել են կթի սարքեր, իսկ Գանձաքարին՝ նաև օգտագործված տրակտոր:
Յուրաքանչյուր ամիս ֆերմաներին տրվում է 600կգ-ից մինչև 1 տոննա հարստացված կեր, Կողբին՝ 1,5 տոննա, քանի որ այնտեղ անասնագլխաքանակը շատ է: Ըստ տվյալ ֆերմաների պատասխանատուների, 2018 թվականին 2-6 ամիս կերը չի տրամադրվել:
Անասնաբույժի այցերը նույնպես եղել են քիչ թվով  ի տարբերություն նախորդ տարիների:
Բարեկամավանի մինի ֆերմային տրամադրվել է 43 գլուխ խոզ, որից 22-ը՝ խոճկոր, 20-ը՝ 4-6 ամսեկան խոճկոր, իսկ 1-ը՝ վարազ: Հիմա գոմում առկա են 28 4-6 ամսեկան խոճկոր, 15 գոճի, 2 խոզամայր, 1 վարազ:
Բարեկամավանում կոոպերատիվի անդամների մի մասը, վերցնելով իրենց բաժինը, դուրս են եկել կոոպերատիվից: Ներկայումս այդ բոլորը պատկանում է 3 հոգու:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56