Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային շրջայց Դիլիջան քաղաքում

18.12.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Դիլիջանի տարածաշրջանում: Նա այցելել է Դիլիջանի հիվանդանոց, որտեղ ընթացքի մեջ է հիմնանորոգումը: Մարզպետը մոտիկից ծանոթացել է արդեն կատարված և այս պահին կատարվող աշխատանքներին, տեղեկացել հետագա անելիքների վերաբերյալ: Սկսած սեպտեմբեր ամսից մեկնարկել է հիվանդանոցի վերանորոգվումը սեփականաիրոջ՝ Իրվինգ ՍՊԸ-ի միջոցներով: Հիմնանորոգվելու են և պոլիկլինիկական, և ստացիոնար հատվածները: Այս պահին թափով ընթանում է հենց պոլիկլինիկական հատվածի շինարարությունը, փոխվել է նաև տանիքի մի հատվածը: Այնուհետև վերանորոգումը շարունակվելու է նաև հիվանդանոցի մյուս հարկերում: Պոլիկլինիկական հատվածը հագեցվելու է կահույքով, ամբողջ հիվանդանոցը՝ նաև սարքավորումներով ու անհարժեշտ ժամանակակից պարագաներով:
Այնուհետև մարզպետը եղել է Դիլիջան քաղաքի թիվ 4 և թիվ 5 դպրոցներում: Նախապես տեղյակ լինելով, 4-րդ դպրոցի կողմից բարձրացված մարզադահլիճի բացակայության խնդրին, մարզպետ Վահե Ղալումյանը տեղում ծանոթացել, ուսումնասիրել է հաստատությանը դահլիճով ապահովելու տարբերակները: Իսկ 5-րդ դպրոցում խնդիր է մարզադահլիճի խարխուլ մասնաշենքի ապամոնտաժման հարցը: Տարիներ առաջ մի հատվածը քանդվել է և այդպես կիսատ մնացել, ինչը խիստ վտանգավոր է: Մարզպետը տեղում ուսումնասիրել է նաև այդ խնդիրը և լուծման տարբերակները քննարկել տնօրինության հետ:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56