Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունը Տավուշի մարզպետարանում
17.12.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելութուն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել է 11 քաղաքացի մարզի Իջևան, Աչաջուր, Խաշթառակ, Ազատամուտ, Այգեհովիտ, Սևքար, Հովք, Գոշ Ոկեվան համայնքներից: Ընդունելության եկած քաղաքացիներից 6-ը մարզի ղեկավարին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Բուժման հետ կապված խնդիրներով այս անգամ դիմել էին 2 քաղաքացի, որոնց ուսումնասիրությամբ ըստ հանձնարարականի կզբաղվի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը: Հարցեր կային նաև կապված ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկվելու վերաբերյալ: Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Գարիկ Յոլչյանին մարզպետը հանձնարարական է տվել ուսումնասիրել վերոնշյալ հարցերը: Ոսկեվան համայնքից Արմեն Սահակյանը մարզպետին ներկայացրել է, որ ինտենսիվ այգի են հիմնել, սակայն ոռոգելու համար անհրաժեշտ է հոսանք: Այս և այլ խնդիրների լուծման նպատակով քաղաքացին դիմել էր աջակցության խնդրանքով, ինչին ի պատասխան մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ կուսումնասիրեն, տեղում կծանոթանան և անպայման կփորձեն աջակցել: Ընդունելության ժամանակ տրված այն դիմումները, որոնք լրացացուցիչ ուսումնասիրություն ու քննարկում էին պահանջում, հաշվառվել են մարզպետարանում: Դրանց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով: