Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

17.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ներկայացուցիչները: Մարզպետի կողմից ճշտվել է նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրել է տեղեկատվություն ,,ՀիմնաՏավուշ,, հիմնադրամի կողմից համայնքներում կառուցված մինի ֆերմաների ուսումնասիրությունների վերաբերյալ: Ճանապարհների աղբահանության կազմակերպման վերաբերյալ հանձնարարականներ են ստացել նաև քաղաքաշինության վարչության համապատասխան մասնագետները: Մարզպետը հանձնարարել է այդ խնդրի լուծման նպատակով խիստ համագործակցել համայնքների ղեկավարների և սպասարկող կազմակերպությունների հետ, ուժեղացնել վերահսկողությունը: Մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանին մարզպետը հանձնարարել է առավել ուշադիր լինել քաղաքացիներից ստացված դիմումների պատասխանների նկատմամբ՝ դրանք ձևակերպելով հստակ և հանգամանալից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56