Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանում անցկացվեց ԵԱՀԿ հերթական բրիֆինգը
13.12.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/18421_s.jpg)
Տավուշի մարզպետարանում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, անցկացվեց ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Բրիֆինգին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պետրիցան և Միխայիլ Օլարուն, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը: Բրիֆինգին կհաջորդի մշտադիտարկումը սահմանին: