Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ/
11.12.2018
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզում հաշվառված են 5170 աշխատանք փնտրող անձինք /Իջևանում 1737,Դիլիջանում 1860, Բերդում 554, Նոյեմբերյանում 1019/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 680-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 64-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության, մարզում հաշվառված է 4242 գործազուրկ, որից 2642-ը կանայք են: