Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի
07.12.2018
Այսօր Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ահավոր երկրաշարժի անմեղ զոհերի: Երկրաշարժ, որ մեծ ավերածություններ պատճառեց Հայաստան երկրին ու խլեց տասնյակ հազարավոր կյանքեր: Պատարագին ներկա էին մարզի ղեկավարությունը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքի հավատավոր ժողովուրդը: Հոգեհանգստյան պատարագը մատուցվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ: