Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք՝ երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2018
Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցը, որի կապակցությամբ հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում մարզում: Տարելիցի առթիվ այսօր մարզի ղեկավարությունը, մարզպետարանի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով երկրաշարժի զոհերի հիշատակը և ծաղիկներ ու ծաղկեպսակ են դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: