Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փաստաթղթային ատեստավորում է անցել մարզի 327 ուսուցիչ
07.12.2018

Ավարտվեց Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման գործընթացը: Ատեստավորումն անց է կացվել ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովի կողմից: Ատեստավորվել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 327 ուսուցիչ, ովքեր նախապես վերապատրաստման դասընթաց են անցել և ստացել համապատասխան վկայական: Փաստաթղթային ատեստավորում անցած ուսուցիչները, կցելով համապատասխան փաստաթղթերը, կարող են արդեն դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարին և ստանալ տարակարգ: