Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
27.11.2018
2018 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 12 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.
1. Խաշթառակ համայնքի սեփականությունը հանդիսացող վարձակալական գյուղատնտեսական հողերի վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին:
2. 2019 թվականի համար Խաշթառակ համայնքի ,,Մանկապարտեզ,, ՀՈԱԿ կազմակերպություն հաճախող երեխաների վարձավճարների և կիրառվող զեղչերի չափերը հաստատելու մասին:
3. 2019 թվականի համար Խաշթառակի ենթակայության շենք-շինություններից վարձակալությամբ տարածք հատկացնելու դեպքում վարձավճարի չափը սահմանելու մասին:
4. 2019 թվականի համար Խաշթառակ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
5. Խաշթառակի համայնքապետարանի և ենթակա կազմակերպության /,,Մանկապարտեզ,, ՀՈԱԿ/ գույքագրման տարեկան արդյունքները հաստատելու մասին: