Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների հերթական ատեստավորման գործընթացը
27.11.2018
Նոյեմբերի 26-ից մեկնարկել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների հերթական ատեստավորման գործընթացը, որն անց է կացվում ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովի կողմից: Ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի յուրաքանչյուր տարի ատեստավորման է ենթարկվում մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեկ հինգերորդը: Ատեստավորմանը մասնակցում են վերապատրաստման դասընթաց անցած և համապատասխան վկայական ստացած մասնագետները: Ուսուցիչների հերթական վերապատրաստումն իրականացվել է երկու փուլով Կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղում: Առաջին փուլն իրականացվել է 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին, որին մասնակցել է 176 ուսուցիչ, իսկ երկրորդ խմբի վերապատրաստումն անց է կացվել սեպտեմբերին, և մասնակցել է 169 ուսուցիչ: Փաստաթղթային ատեստավորում անցնելուց հետո ուսուցիչը, կցելով համապատասխան փաստաթղթերը, կարող է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարին և ստանալ տարակարգ: Ուսուցիչների ատեստավորման գործընթացը կավարտվի դեկտեմբերի 5-ին: