Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծառատունկ Նոյեմբերյանում
27.11.2018
Այսօր հերթական ծառատունկն է եղել Տավուշի մարզում: Այս անգամ այն կատարվել է <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի Կողբի անտառպետության տարածքում, որն անմիջապես հարակից է Կողբ գյուղին: Ծառատունկն իրականացրել են Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատակիցները, մասնակցել է նաև Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը: Տնկվել է 500 պտղատու ծառ, հիմնականում խնձորենի, տանձենի և ընկուզենի: Ինչպես տեղեկացնում է Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Գիգոլ Խասիկյանը, ծառատունկը կատարել են անտառտնտեսության աշխատակիցները, նրանք նաև տարածքը ցանկաապատել են փշալարերով: