Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզկենտրոն Իջևանում անց է կացվել <<Աշնանային գունեղ մեղեդիներ>> խորագիրը կրող մարզային փառատոն
26.11.2018
Նոյեմբերի 24-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ մարզկենտրոն Իջևանում անց է կացվել <<Աշնանային գունեղ մեղեդիներ>> խորագիրը կրող մարզային փառատոն, որին մասնակցել են մարզում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաները, պարային համույթներ: Փառատոնի շրջանակներում կազմակերպվել է պատանի նկարիչների գործերի ցուցադրություն՝ մարզին բնորոշ բնապատկերներով, համերգային ծրագրով հանդես են եկել մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում գործող պարային և երաժշտական համույթներ, անհատ կատարողներ: Փառատոնի նպատակն էր գնահատել մարզում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շնորհալի աշակերտներին, խրախուսել լավագույն դասատուներին, տնօրեններին, դպրոցներին՝ դրանով խթանելով նշված կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև ստեղծել հնարավորություն դպրոցների կատարած աշխատանքը հանրությանը ներկայացնելու համար և ամրապնդել մինչհամայնքային կապերը: Միջոցառման ավարտին փառատոնի մասնակից բոլոր երեխաները, համույթներն ու դպրոցները պարգևատրվել են ՀՀ Տավուշի մարզպետի պատվոգրերով, իսկ դասատուներն ու տնօրենները՝ շնորհակալագրերով ու հուշանվերներով: Պարգևները հանձնել է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը: