Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել է Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը
23.11.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Ազատամուտ համայնքի բնակիչներին և համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Ալավերդյանին, ով նշանակվել է Տավուշի մարզպետի 2018 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 158-Ա որոշմամբ և կպաշտոնավարի մինչև Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը:
Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով հետևյալ հիմնավորումով. ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Տավուշի մարզային դատախազության դատախազ Վ. Սարգսյանի 08.10.2018թ. 38161818 քրեական գործով կայացված որոշումը և Ազատամուտ համայնքի ղեկավարի տեղակալի 2018 թ. նոյեմբերի 12-ի դիմումը և ,,Ազատամուտի,, ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի կողմից տրված անաշխատունակության թերթիկը: Ազատամուտում, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի ներկայացմանը մասնակցել է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի խորհրդական Աշոտ Վանյանը: