Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթող է ճանաչվել ,,Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ,, անվանակարգում

22.11.2018

  ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացված «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին Տավուշի մարզից մասնակցել են համապատասխանաբար Լճկաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանը, Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Նինա Պողոսյանը և Գետահովիտի մանկապարտեզի դաստիարակչուհի Շողիկ Աղինյանը, ովքեր հաղթել էին մրցույթների մարզային փուլում: Նրանցից Լճկաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանը հաղթող է ճանաչվել ,,Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ,, անվանակարգում և պարգևատրվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրով և համակարգչով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56