Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպված միջոցառմանը
21.11.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում մասնակցել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Ողջունելով մասնաճյուղի ուսանողությանը, մարզպետն իր խոսքում կարևորել է երիտասարդության դերը մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործում, նշել, որ ժամանակի պահանջներին համահունչ գիտելիքներով ու կրթական բարձր մակարդակով միայն հնարավոր կլինի հաղթարել պետության առջև ծառացած մարտահրավերները: Շնորհավորական իր խոսքում մարզպետը կարևորել է նաև ուսանողության դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներում, մաղթել ուսանողներին առողջություն, կամք ու նպատակների իրականացում: