Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերանորոգվել է Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանը
16.11.2018
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի և Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ միջև ստորագրված բարեգործական նվիրաբերության պայմանագրի շրջանակում վերանորոգվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանը։ Ծրագրի ընդհանուր արժողությունը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ինչպես ճաշարանում, այնպես էլ խոհանոցում և պահեստային մասում: Տեղի է ունեցել վերանորոգված ճաշարանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանը և ՀՕՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդիկ Կարապետյանը: Երեխաները աղ ու հացով, ողջույնի խոսքերով և երգ ու պարով են դիմավորել հյուրերին: Տավուշի մարզպետի անունից շնորհավորանքի խոսք է ասել և բարերարներին ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնել Տավուշի մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Հյուրերը շրջել են ճաշարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել երեխաների հետ: