Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում
15.11.2018
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Նոյեմբերյանի համայնքապետարանում քաղաքացիների ընդունելություն է կատարել տարածաշրջանի բնակչության համար: Ընդունելությանը մասնակցել է 13 քաղաքացի Նոյեմբերյանից, Լճկաձորից և Բերդավանից: Նրանցից 9-ը մարզի ղեկավարին են դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: 2 դիմումատու մարզպետի աջակցությունն է խնդրել աշխատանքի տեղավորման հարցում: Մեկ քաղաքացի դիմել է հողի հետ կապված խնդրով, մեկ քաղաքացի էլ այլ բնույթի հարցով: Բոլոր դիմումատուների հետ զրուցելուց և նրանց խնդիրներին ծանոթանալուց հետո մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ դիմումներն ուսումնասիրելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ: