Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այց
15.11.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/18139_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է մարզի Այրում համայնքում: Ընդհանուր առմամբ տեղում քննարկվել են որոշ համայնքային խնդիրներ: Նշվել է, որ արդեն ՀՀ կառավարության կողմից հաստատվել է և առաջիկայում, առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում, համայնքում կկատարվեն մի շարք աշխատանքներ: Մասնավորապես, նախատեսված է Բագրատաշեն գյուղում <<Զեյթուն թիվ 1>> ճնշումային խողովակաշարի վերակառուցումը, Դեբեդավանում խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը և միացումը <<Լորի բերդ>> ջրատարին: Սուբվենցիոն ծրագրերի մեջ ընդգրկված են նաև Այրումի դպրոցի դասասենյակների հիմնանորոգումն ու ջեռուցման համակարգի տեղադրումը: Համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը տեղեկացրել է, որ արդեն սկսվել է աշխատանքների կատարման համար մրցույթների անցկացման գործընթացը: