Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերանորոգվում է Գանձաքարի միջնակարգ դպրոցի ճաշարանը
14.11.2018
Առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակում վերանորոգվում է Տավուշի մարզի Գանձաքար համայնքի միջնակարգ դպրոցի ճաշարանը: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 5 մլն 500 հազար դրամ, որի 5 տոկոսը՝ 275 000 դրամը, ներդրում է կատարվել համայնքի կողմից, իսկ մնացած գումարը հատկացրել է ՀՀ կառավարությունը: Մրցույթը շահող կազմակերպությունը՝ <<Խաչմիշշին>> ՍՊԸ-ն, շինարարությունն իրականացնում է 4 մլն 97 000 դրամ մրցութային արժեքով: Նախատեսված է, որ շինարարությունը կավարտվի մինչև դեկտեմբերի 20-ը:
Գանձաքարի միջնակարգ դպրոցն ունի 461 աշակերտ, որից 168-ը 1-4-րդ դասարանների աշակերտներն են, ովքեր ամեն օր սնվում են ճաշարանոմ: