Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում խմելու ջրագիծ է կառուցվում Զորականում
13.11.2018
Տավուշի մարզի Կողբ համայնքի Զորական բնակավայրում կառուցվում է խմելու ջրի ջրագիծ: Սա այն աշխատանքներից է, որ կատարվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Արժեքը կազմում է 13939200 դրամ, որի 40 տոկոսը սուբվենցիոն ծրագրերի համար սահմանված կանոնների համաձայն ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, իսկ 60 տոկոսը ներդնում է համայնքը: Այսպիսով, 8363520 դրամը տրամադրել է Կողբի համայնքապետարանը, իսկ 5575680 դրամը՝ ՀՀ կառավարությունը: Նախագծով նախատեսված էր կառուցել 3.048 մ երկարությամբ ջրագիծ, սակայն աշխատանքի կատարման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այն ավելացնել ևս 910 մետրով, որի համար հավելյալ վճարվել է 2մլն 800 հազար դրամ Կողբի համայնքապետարանի բյուջեից: Կառուցվող ջրագիծը սպասարկելու է 115 ընտանիքի: