Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Համայնքների խոցելիությունը և արտակարգ իրավիճակները>> խորագրով քննարկում
13.11.2018
<<Համայնքների խոցելիությունը և արտակարգ իրավիճակները>> խորագրով մեդիա արշավի նպատակով Տավուշի և Լոռու մարզեր կատարած այցելությունից հետո, լրագրողների, մարզպետարանների և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել են նախորդ օրը համայնքներում բարձրաձայնված հիմնահարցերը, համայնքների աղետների ռիսկերի նվազեցման /ԱՌՆ/ խնդիրները: Նախաձեռնությունն իրականացվել է «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրագործում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (DG ECHO) ֆինանսական աջակցությամբ: