Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում
12.11.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելութուն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել է 61 քաղաքացի մարզի Իջևան, Վազաշեն, Լուսաձոր, Աչաջուր, Դիտավան, Խաշթառակ, Ազատամուտ, Այգեհովիտ համայնքներից, Բերդ քաղաքից և Բարեկամավան, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերից: Ընդունելության եկած քաղաքացիների մեծ մասը՝ թվով 38 հոգի, մարզի ղեկավարին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Ազատամուտից և Խաշթառակից երեխայի բուժման համար դրամական աջակցություն խնդրած քաղաքացիներին հենց տեղում դրական պատասխան է տրվել: Դրական պատասխան կտրվի նաև ֆինանսական օգնության խնդրանքով դիմած դիմումատուների մեծ մասին: Որոշ հարցերի ևս սպառիչ պատասխան է տրվել տեղում: Մնացած դիմումները, որոնք եղել են առողջական խնդիրների հետ կապված, աշխատանքի տեղավորման, տան վերանորոգման և այլ բնույթի հարցերով և որոնք լրացացուցիչ ուսումնասիրություն ու քննարկում են պահանջում, հաշվառվել են մարզպետարանի աշխատակազմում: Դրանց պատասխանը կտրվի օրենքով սահմանված կարգով: