Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընթացքի մեջ են դպրոցներում մշտադիտարկման աշխատանքները
09.11.2018
Տավուշի մարզում ավարտվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացները, որն իրականացվել է ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղի կողմից: Դասընթացներին հաջորդել են և ներկայումս մարզի դպրոցներում ընթանում են մշտադիտարկման աշխատանքները: Գործընթացն իրականացնում են մասնաճյուղի և ՀՀ կրթության ազգային ինստիտուտից հրավիրված մասնագետները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Ասյա Սարգսյանը, մշտադիտարկումը կատարվում է ուսուցիչներին մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով: