Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով մարզի Այրում խոշորացված համայնքում էր
09.11.2018
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով մարզի Այրում խոշորացված համայնքում էր: Նրան ուղեկցել են մարզպետի նորանշանակ տեղակալ Սամվել Ռուբենյանը և օգնական Դավիթ Աղասարյանը: Եղել են համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերում, մասնավորապես դրանցում գործող դպրոցներում: Դպրոցներում աշխատանքային խումբը մոտիկից ծանոթացել է առկա խնդիրներին: Տնօրենների կողմից ներկայացվել են, որ կրթօջախներն ունեն պայմանների բարելավման խնդիրներ: Հատկապես առաջնահերթ են ճաշարանի վերանորոգման, մարզադահլիճների բարեկարգման և համապատասխան գույք ձեռք բերելու հարցերը: