Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Սևքարի դպրոցում մասնակցել է միջոցառմանը
08.11.2018
<<Մեր գյուղի պատմությունը>> խորագրով միջոցառում էին կազմակերպել Սևքարի միջնակարրգ դպրոցի աշակերտները: Բեմում 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներն էին, ովքեր խմբավար Մելինե Օրդինյանի ղեկավարությամբ ներկայացրին գյուղի պատմական ճանապարհը ՝ համեմելով այն գեղարվեստական կատարումներով՝ երգ, պար ասմունք: Հանդիստեսի շարքերում Սևքարի տարեցներն էին: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: