Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերանորոգվել են Դիտավանի օրվա կարգավորիչ ջրամբարները
08.11.2018
Տավուշի մարզի Դիտավան համայնքում այս օրերին ավարտին են մոտենում խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարների /ՕԿՋ/ վերանորոգման աշխատանքները: 2 ջրամբարի վերանորոգումը համայնքի կողմից ներկայացված արագ լուծում պահանջող հիմնահարցերից է, որոնք ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում: Համայնքը վճարել է նախագծի 100 հազար դրամ արժեքը և ևս 177 հազար դրամ ավելացրել է շինարարության գումարին, իսկ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորումը կազմել է 1 մլն 900 հազար դրամ: Օրվա կարգավորիչ ջրամբարները համապատասխան միջոցներով ներսից և դրսից ամբողջությամբ ջրամեկուսացվել են, կատարվել է երկաթբետոնե մոնոլիտ ծածկի տեղադրում, ինչպես նաև տեղադրվել է բաժանարար: Ինչպես տեղեկացրեց Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը, այս ջրամբարների շահառուները 48 ընտանիք են, որոնց համար այսուհետ առավել որակյալ ջրամատակարարում կիրականացվի: