Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվում են Դիլիջանի բազմաբնակարան շենքերի մուտքերը
07.11.2018
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հերթական ծրագիրն է իրականացվում Տավուշի մարզում: Դիլիջան քաղաքում ընթացքի մեջ է բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման ծավալուն ծրագիրը: Աշխատանքներն ավարտվել են Թախտա թաղամասի ծրագրում ընդգրկված բոլոր 9 բազմաբնակարան շենքում: Ավարտին են մոտենում Շամախյան թաղամասի թվով 18 բազմաբնակարան շենքում կատարվող աշխատանքները: Աշխատանքները ներառում են շքամուտքերում նոր՝ մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում, օդատարների կառուցում, և օդափոխության սահափականների տեղադրում: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 75,8 մլն դրամ է, որի 60 տոկոսը ներդնում է համայնքապետարանը տեղական բյուջեից, իսկ 40 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը: