Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շնորհակալագիր է հանձնել ,,Լևոն 2-րդ,, ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Ֆլորա Անտոնյանին
01.11.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն, աշխատանքային պարտավորությունները պատշաճ կատարելու համար, շնորհակալագիր է հանձնել ,,Լևոն 2-րդ,, ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Ֆլորա Անտոնյանին: 2018 թվականին Տավուշի մարզի միջպետական ճանապարհների պահպանության և շահագործման ծրագրի շրջանակներում ,,Լևոն 2-րդ,, ՍՊԸ-ն բավականին մեծ աշխատանքներ է կատարում: Կազմակերպության սպասարկման տարածքը մեծ է. Մ4 Գոշի խաչմերուկ-Իջևան-Մայիսյան կամուրջից մինչև Վազաշեն և մյուս ուղղությամբ՝ մինչև Լոռու մարզի սահման: Այս տարածքում կազմակերպությունն իրականացնում է ճանապարհի ու ճանապարհամերձ տարածքի մաքրման աշխատանքներ՝ նաև հողային պաստառը մաքրելով աղբից, օտար առարկաներից: Վերջին շրջանում համապատասխան մասնագետների կողմից իրականացրած մշտադիտարկումը, ինչպես նաև երթևեկող քաղաքացիների հայտնած կածիքները ցույց են տվել, որ Ֆլորա Անտոնյանի ղեկավարությամբ գործող կազմակերպությունը բոլոր աշխատանքները կատարում է պահանջվող չափանիշներին համապատասխան: