Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ
31.10.2018
Տավուշի մարզպետի խորհրդական Աղաբեկ Գալստյանը և մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը երեկ Երևանում մասնակցել են զբոսաշրջության պետական կոմիտեի կազմակերպած երեկոյին, որի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն իր շնորհակալությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, գործընկեր կազմակերպություններին ու կամավորներին, ովքեր Ֆրանկոֆոնիայի ընթացքում ըստ արժանվույն ու գեղեցիկ են ներկայացրել Հայաստանի ու Արցախի տաղավարները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված Ֆրանկոֆոն ավանում Հայաստանը ներկայացնող տաղավարում ըստ արժանվույն ներկայանալու և կազմակերպչական աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար կոմիտեի կողմից ՀՀ Տավուշի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով: