Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է <<Տեղական ինքնակառավարում՝ խնդիրներ և հեռանկար>> թեմայով սեմինար-քննարկմանը
30.10.2018
<<Տեղական ինքնակառավարում՝ խնդիրներ և հեռանկար>> թեմայով սեմինար-քննարկում էր կազմակերպվել Հայաստանի համայնքների միության կողմից, որի նպատակն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկել ՏԻՄ ոլորտի լուսաբանման առկա խնդիրներն ու մարտահրավերները: Սեմինարի նպատակներից էր նաև վերոհիշյալ թեմաներով քննարկումների հնարավորություն ստեղծել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Քննարկմանը որպես բանախոս, մասնակցել է նաև ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը՝ խոսելով ՏԻՄ ոլորտի ու մարզպետների ինստիտուտի, ինչպես նաև մարզպետարանների խնդիրների մասին: Ակտիվ հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին այդ բոլոր հարցերը՝ հաշվի առնելով նոր սահմանադրության մեջ եղած փոփոխություններն ու որոշակի դեպքերում օրենքներում առաջացած հակադրությունները: