Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել են ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացները
30.10.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ելնելով ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունից, Կրթության ազգային ինստիտուտի միջոցով իրականացնում է ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների եռօրյա փուլը մեկնարկել է հոկտեմբերի 29-ին, տևելու է մինչև նոյեմբերի 15-ը: Դասընթացներին մասնակցելու են Տավուշի մարզի 30 հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի, հասարակագիտության և տարրական դասարանների /դասվարներ/ ուսուցիչները: Վերապատրաստման դասընթացների մեկնարկին ներկա են եղել ու ողջույնի խոսքով են հանդես եկել Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը: Նոյեմբերի 15-ին ավարտվելու է դասընթացի եռօրյա փուլը, իսկ դեկտեմբեր ամսին կազմակերպվելու են դասընթացներ 2 օր տևողությամբ: