Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
30.10.2018
2018թ. հոկտեմբեր ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5154 ընտանիքներ, որոնցից 1851-ը Իջևանի, 1176-ը Դիլիջանի, 1058-ը Բերդի և 1069-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 275 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-94, Դիլիջան-67, Բերդ - 58, Նոյեմբերյան - 56/ :
Հոկտեմբեր ամսվա ընթացքում մարզի 36 ընտանիքներ ստացել են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարներ: