Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարեկարգվում են համայնքային ճանապարհներ
30.10.2018
Վերջին օրերին համայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են կատարվում Իջևան, Գանձաքար, Ակնաղբյուր, Լուսահովիտ, Դիլիջան համայնքներում, Հաղարծին, Թեղուտ, Հովք, Գոշ բնակավայրերում: ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի նախաձեռնությամբ, բարեկարգման նպատակով օգտագործվում է Մ-4-Դիլիջան-Իջևան 7,5 կմ ճանապարհահատվածի վերականգման ծրագրի շրջանակներում ֆրեզման աշխատանքներից գոյացած խճանյութը: Վերոհիշյալ բնակավայերերում որոշ համայնքային ճանապարհներ կարգի բերելու համար, համայնքապետարաններն ընդհանուր առմամբ արդեն ձեռք են բերել 3000 խորանարդ մետր խճանյութ, աշխատանքները նույնպես իրականացվում են համայնքապետարանների միջոցներով: